Ookla ընկերությունն ուսումնասիրել է ինտերնետի արագությունն աշխարհի տարբեր երկրներում և կազմել է վարկանիշ՝ ըստ Speedtest բենչմարկի արդյունքների:
Արաբական Միացյալ Էմիրությունները 324,92 Մբիթ/վրկ արագությամբ բջջային ինտերնետի արագությամբ առաջինն է երկրների ցանկում: Դրան հաջորդում են Չինաստանը (161,56 Մբիթ/վրկ), Նորվեգիան (153,18 Մբիթ/վրկ), Դանիան (147,03 Մբիթ/վրկ), Հարավային Կորեան (136,40 Մբիթ/վրկ) և Նիդեռլանդները (122,94 Մբիթ/վրկ):