Միջազգային

Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան Իվանիշվիլիին բանավեճի է հրավիրել

Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան Իվանիշվիլիին բանավեճի է հրավիրել

Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան բանավեճի է հրավիրում պաշտոնապես քաղաքականություն վերադարձած իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին․ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդը նրան մեղադրում է իր նկատմամբ սուտ տարածելու մեջ: Գախարիան հայտարարել է, որ եթե Իվանիշվիլին ցանկանա, ինքը պատրաստ է բանավեճի ցանկացած ձևաչափի․ «Իրավաբանորեն (իր իսկ դատարանում), քաղաքականապես (իր իսկ մեդիա–հարթակներում), վրացերենով, ցանկացած ձևաչափով, ցանկացած պայմաններում։ Քանի որ ես հաստատ գիտեմ, որ իրավաբանորեն ես 100% ճիշտ եմ, քաղաքականապես ես 100% ճիշտ եմ, և, որ ամենակարևորն է, ես մարդկայնորեն եմ ճիշտ, և նա դա շատ լավ գիտի: Ի վերջո, դա վեճերի լուծման ավանդական վրացական եղանակն է, ինչպես նաև քաղաքականության վարման եվրոպական ստանդարտը»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին Վրաստանի նախկին վարչապետ և իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանքի» համագումարում՝ կուսակցության պատվավոր նախագահի կարգավիճակով պաշտոնապես հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։ Իվանիշվիլին հայտնել էր, որ միակ բանը, որ չէր կարող հաշվարկել, «երկրի և թիմի դավաճանությունն էր, որին գնաց Գեորգի Գախարիան քաղաքականությունից հեռանալուց մեկ ամիս անց»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական