Խաղաղության պայմանագրում մեզ երաշխավորներ պետք չեն, լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Սա կլինի երկու ինքնիշխան պետությունների կողմից ստորագրված պայմանագիր։ Եթե ինչ-որ մեկն ուզում է օգնել, մենք դեմ չենք, բայց այդ օգնությունը չպետք է պարտադրող լինի»,- ասել է նա։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսված է այս ամիս, կլինի մեկ թեմա՝ Ղազախ-Թովուզ հատվածում սահմանի սահմանազատումը։