Միջազգային

«Եռակողմ hայտարարության այդ պայմաններով ընդունումը մեր քաղաքական մեծ հաջողությունն էր». Ալիև

«Եռակողմ hայտարարության այդ պայմաններով ընդունումը մեր քաղաքական մեծ հաջողությունն էր». Ալիև

Եռակողմ hայտարարության այդ պայմաններով ընդունումը մեր քաղաքական մեծ հաջողությունն էր, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ եթե Շուշին «չազատագրվեր», չէին կարողանա հասնել այդ պայմանները հայտարարության մեջ ներառելուն։ «Այսինքն՝ մեր հաղթանակն այն է, որ մենք ուժեղ էինք, մեզ թույլ տվեցին դրանում ներառել նույնիսկ այն պայմանները, որոնք կապված չէին այս խնդրի հետ, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական