Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլա քաղաքի իր նստավայրում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Այս մասին հայտնել Է «Ալ-Քահիրա Ալ-Իհբարիա» հեռուստաալիքը։ Բանակցությունները կենտրոնացած են Գազայի հատվածում իրավիճակի և Հորդանանի արևմտյան ափին իրավիճակի սրման վրա։ ԱՄՆ պետքարտուղարը Ռամալլա է ժամանել Իսրայելի ղեկավարության հետ ունեցած մի շարք հանդիպումներից հետո:
Բլինքենը հերթական շրջագայությունն է անցկացնում մերձավորարևելյան մի շարք երկրներում՝ փորձելով գտնել Գազայի հակամարտության կողմերի համար ընդունելի տարբերակներ: