Էկվադորում զինված անձիք ներխուժել են պետական հեռուստատեսություն՝ լուրերի թողարկման ժամանակ։ Նրանց ինքնությունը դեռ չի պարզվել։ Զինյալները պատանդ են պահում հեռուստատեսության աշխատակիցներին։
Երկրում այժմ արտակարգ դրություն է հայտարարվել։ Միաժամանակ Էկվադորի բանտերում խռովություններ են սկսվել։
Մայրաքաղաքում տեղակայվել է բանակը, հայտարարվել է ահաբեկչական բարձր սպառնալիք։