Հունվարի 1-ից Ճապոնիայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 206-ի: Այս մասին են վկայում Ճապոնիայի շրջանային իշխանությունների հրապարակած տվյալները։ Առնվազն 52 մարդ նախկինի պես անհետ կորածների ցուցակում է, արտակարգ ծառայությունները չեն կարողանում ճշտել նրանց գտնվելու վայրը:
Վերջին տվյալներով ՝ տուժածների թիվը 567 է։ Տարհանման կետերում շարունակում է մնալ երկրաշարժերից տուժած շրջանների շուրջ 28 հազար բնակիչ: