ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցով բանակցությունների գլխավոր խորհրդական Լուի Բոնոն պարբերաբար բանակցություններ է վարում կողմերի հետ՝ ի աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Վանեսա Սենժին․ «Պարոն Բոնոն պարբերաբար բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի առանցքային շահագրգիռ կողմերի հետ՝ ի աջակցություն խաղաղության գործընթացի։ Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին», - ընդգծել է դեսպանատան մամուլի քարտուղարը։