Կինը, որը Ջեֆրի Էփշտեյնին(հայտնի մանկապիղծ և գաղտնի սեքսուալ երեկույթների կազմակերպիչ) մեղադրել է սեռական բռնության մեջ, հայտարարել է, որ տխրահռչակ մանկապիղծն ունեցել է հայտնի գործիչների, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի, արքայազն Էնդրյուի և բրիտանացի բիզնես-մագնատ Ռիչարդ Բրանսոնի «սեքս-ձայնագրությունները»։
Բրիտանա-հարավաֆրիկացի Սառա Ռանսոմը, ով ծանոթացել է Ջեֆրի Էփշտեյնի հետ 2006 թվականին, երբ 22 տարեկան էր, պնդում է, որ նրա ընկերուհին սեռական հարաբերություն է ունեցել Քլինթոնի, արքայազն Էնդրյուի և Ռիչարդ Բրանսոնի հետ, և ամեն անգամ Էփշտեյնը դա տեսանկարահանել է: