Միջազգային

Հարավային Կորեայում արգելվել է շան մսի արտադրությունն ու վաճառքը

Հարավային Կորեայում արգելվել է շան մսի արտադրությունն ու վաճառքը

Հվ․ Կորեայի պառլամենտը հավանություն է տվել մսացու շների բուծման, դրանց սպանդի և շների մսի վաճառքի արգելքի մասին օրենքին․ հաղորդում է Yonhap-ը: Այս արգելքին կողմ է քվեարկել 208 պատգամավոր, երկուսը ձեռնպահ են մնացել, դեմ չի եղել:

Ենթադրվում է, որ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2027 թվականին՝ եռամյա անցումային շրջանից հետո։ Բոլոր արգելքները խախտողներին սպառնում է մինչեւ 30 մլն վոն (22․768 դոլար) տուգանք կամ 2-3 տարվա ազատազրկում: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական