Միջազգային

Հռոմի պապը կոչ է արել աջակցել արցախցիներին՝ վերադառնալ իրենց տներ

Հռոմի պապը կոչ է արել աջակցել արցախցիներին՝ վերադառնալ իրենց տներ

Ամեն տարվա սկզբին, ավանդույթի համաձայն, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Վատիկանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին։ 

Ֆրանցիսկոսը անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված իրավիճակին։ 

Պապը հիշեցրել է, որ «այդ տարածաշրջանի բնակիչները դրամատիկ հումանիտար իրավիճակում են» և դիմել է կոչով՝ «խրախուսել տեղահանված անձանց վերադարձն իրենց տներ օրինական և անվտանգ եղանակով, ինչպես նաև հարգել այդ շրջանում առկա տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական