Միջազգային

Իրանը հստակ դիրքորոշումներ ունի Հարավային Կովկասում տարանցիկ միջանցքների վերաբերյալ. Քանանի

Իրանը հստակ դիրքորոշումներ ունի Հարավային Կովկասում տարանցիկ միջանցքների վերաբերյալ. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, իր ամենշաբաթվա ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակին, տարածաշրջանում հաղորդակցություններին և սահմանային խնդիրներին։ 

«Իրանը հստակ դիրքորոշումներ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և տարանցիկ միջանցքների վերաբերյալ: Մենք հսկայական ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար։ Զարգացող տարանցիկ համագործակցությունը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտման համար», - ասել է Քանանին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական