78 տարեկանում մահացել է գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը, հայտնում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով նրա ընտանիքին։
Բեկենբաուերը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է 1974 թվականի աշխարհի և 1972 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Ակումբային մակարդակով նա ավելի քան 400 հանդիպում է անցկացրել Մյունխենի «Բավարիայի» կազմում 1964-1977 թվականներին։