ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կրկին ժամանել է մերձավորարևելյան տարածաշրջան։ Բլինքերը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է երկրի նախագահ Մուհամեդ բին Զայեդին։
Ինչպես նշել է Բլինքենը, քննարկվել է տարածաշրջանում հակամարտության ընդլայնումը կանխելու և Գազայի հումանիտար կարիքները բավարարելու ջանքերը․ «Ես ընդգծել եմ մեր մշտական հանձնառությունը անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու հարցում», - նշել է Բլինքենը։