Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը փոխել է կառավարության մի քանի անդամի։ Այսպես, Միխալիս Յորգալասի փոխարեն պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վասիլիս Պալմասը, Մարիոս Խարցիոտիսը նշանակվել է արդարադատության և հասարակական կարգի նոր նախարար, Մարիա Պանայոտուն՝ գյուղատնտեսության, գյուղատնտեսական շրջանների զարգացման և շրջակա միջավայրի պահպանության նախարար, Միխալիս Դամիանոսը՝ առողջապահության նախարար, Նիկոդեմոս Դամիանուն՝ գիտահետազոտական և ինովացիոն գործունեության ու թվային քաղաքականության պետական կոմիտեի ղեկավար:
Բացի այդ, նախագահի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Մարիլենա Ռաունան նշանակվել է ստեղծվող եվրոպական հարցերով պետական կոմիտեի ղեկավար: Կառավարության նոր անդամներն իրենց պարտականությունները կստանձնեն հունվարի 10-ին:
Ամանորից առաջ Կիպրոսի նախագահը խոստացել էր թարմացնել կառավարության կազմը և այն ավելի արդյունավետ դարձնել: