Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը նախկինի պես գտնվում է հիվանդանոցում: Նրա դուրսգրման կոնկրետ ամսաթիվ դեռ չկա. հայտարարել են ամերիկյան պաշտպանական գերատեսչությունում:
Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի խոսքով՝ Օսթինը մնում է Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնում, սակայն ապաքինվում է և լավ տրամադրություն ունի:
«Այս պահին մենք չունենք նրա դուրսգրման հստակ ժամկետ»,- ասված է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Պենտագոնի ղեկավարը հիվանդանոց է տեղափոխվել անցած երկուշաբթի՝ հունվարի 1-ին, պլանային բժշկական պրոցեդուրայից հետո առաջացած բարդություններով։