Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 26 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով տուժել է երեք մարդ, հայտնում է Demıroren գործակալությունը (DHA):
«Անկարայում անձրևի պատճառով սայթաքուն ճանապարհին վթար է տեղի ունեցել 26 ավտոմեքենայի մասնակցությամբ: Վթարը տեղի է ունեցել Մևլանա բուլվարի Աքկոպրյու թաղամասում»,- հաղորդում է հրատարակությունը:
Նշվում է, որ վթարից հետո դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական և բժշկական խմբեր։
«Շղթայական վթարի հետևանքով երեք մարդ ստացել է մարմնական վնասվածքներ, մեքենաները՝ նյութական, վթարի պատճառով դժվարացել է երթևեկությունը, վնասված մեքենաները բարձվել են քարշակի վրա և տեղափոխվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։