Միջազգային

Դոնի Ռոստովում կրկեսի շենք է հրդեհվել․ այցելուներին տարհանել են

Դոնի Ռոստովում կրկեսի շենք է հրդեհվել․ այցելուներին տարհանել են

Դոնի Ռոստովի կրկեսի շենքում հրդեհ է բռնկվել, այցելուներն ու անձնակազմը տարհանվել են, լրագրողներին հայտնել է ՌԴ Ռոստովի մարզի Արտակարգ իրավիճակների պետական ​​կառավարման վարչության ներկայացուցիչը։

«Ժամը 16.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բուդեննովսկի պողոտայի 45 հասցեում գտնվող Ռոստովի կրկեսի շենքում»,- ասել է նա՝ հավելելով, որ հրդեհը բռնկվել է հանդերձարանում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Տարհանվել է 25 այցելու և 12 աշխատակից, ժամը 17.20-ին հրդեհը մարվել է։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական