Տոկիոյի դատախազությունը ձերբակալել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Յոշիտակու Իկեդային:
Նա նախկին վարչապետ Սինձո Աբեի խմբակցության անդամ է և կասկածվում է «Քաղաքական նվիրատվությունների հավաքագրումից եկամուտներ ստանալու» մասին օրենքը խախտելու մեջ: Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Սա առաջին աղմկահարույց ձերբակալությունն է, այսպես կոչված, ատկատների սկանդալի շրջանակներում:
Սկանդալն արդեն մեծ վերադասավորումներ է առաջացրել Ճապոնիայի կառավարությունում և լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունում, ինչպես նաև իշխանությունների վստահության վարկանիշի կտրուկ անկման պատճառ է դարձել: