Պենտագոնը 3 օր չի տեղեկացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և բարձրաստիճան պաշտոնյաներին հունվարի 1-ին պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հոսպիտալացման մասին: Այս մասին հայտնել են Politico պարբերականի աղբյուրները:
ԶԼՄ-ների տվյալներով՝ հոսպիտալացման մասին տեղեկատվությունը թաքցվել է նաև Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներից և Կոնգրեսի առաջնորդներից: Օսթինը խոստովանել է, որ կարող էր ավելին անել հասարակությանը պատշաճ կերպով տեղեկացնելու համար: