Բոլիվիայում շուրջ 9 տոննա կոկաին են առգրավել թմրավաճառներից։ Սա թմրանյութի ամենախոշոր խմբաքանակն Է երկրի ողջ պատմության ընթացքում:
Ինչպես հայտնել է Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Արսե Կատակորան, 8,7 տոննա կոկաին պետք է ուղարկվեր Նիդերլանդներ: Խմբաքանակի արժեքը տեղական շուկայում կազմում է մոտ 224 մլն դոլար, Եվրոպայում ՝ 526 մլն դոլար ։
Ձերբակալվել է չորս մարդ, առգրավվել է չորս անշարժ գույք: