Միջազգային

Էրդողանն ու Զելենսկին քննարկել են տարածաշրջանային հարցեր

Էրդողանն ու Զելենսկին քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանք քննարկել են գլոբալ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Էրդողանը Զելենսկու հետ զրույցում նշել է, որ մեծ ջանքեր է գործադրում արյունահեղությունը դադարեցնելու և Ուկրաինայում և պաղեստինյան հողերում խաղաղություն հաստատելու համար։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դերը և խաղաղ բանակցություններ վարել Ուկրաինայում խաղաղություն ապահովելու համար։ Թուրքիայի ղեկավարը ընդգծել է հացահատիկային միջանցքի վերսկսման կարևորությունը և նշել, որ այդ նպատակով շարունակում է դիվանագիտական ​​շփումները։

Էրդողանն ասել է, որ պետք է շուտափույթ հրադադարի հասնել, և Ուկրաինայում խաղաղության հասնելու դռները կբացվեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական