Չինաստանում տեսախաղերի վաճառքից ստացված հասույթը 2023 թվականի սկզբից հասել է 303 մլրդ յուանի (42,7 մլրդ դոլար) ՝ տարեկան արտահայտությամբ աճելով 14%-ով․ գրում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ոլորտային խորհրդաժողովի զեկույցը։
Ընդհանուր առմամբ, Չինաստանում կա վիդեոխաղ խաղացող 668 միլիոն ակտիվ օգտատեր։