Միջազգային

Ոչնչացվել է Հըզբոլլահի բարձրաստիճան հրամանատարը

Ոչնչացվել է Հըզբոլլահի բարձրաստիճան հրամանատարը

Հունվարի 4-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի՝ Հարավային Լիբանանին հասցրած հարվածի հետևանքով ոչնչացվել է Հըզբոլլահի բարձրաստիճան հրամանատար Հուսեյն Յազբեկը. հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Նրանից բացի ոչնչացվել է կազմակերպության ևս 3 գրոհային։

Ռազմական օպերացիան տեղի է ունեցել Հըզբոլլահի առաջնորդ Նասրալլայի հունվարի 3-ի ելույթից անմիջապես հետո, որում նա Իսրայելին սպառնացել է հունվարի 2-ին Բեյրութում ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչ Սալեհ Ալ-Արուրիի ոչնչացման համար «սարսափելի վրեժխնդրությամբ»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական