Դոնալդ Թրամփը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել Կոլորադո նահանգի դատարանի որոշումը, որով արգելվել է իրեն առաջադրվել նախագահի պաշտոնում. հայտնում է BBC-ն։
Թրամփի ընդդիմախոսները, որոնք դատական գործընթացներ են նախաձեռնել, կարծում են, որ նախկին նախագահը ձգտելով 2020 թ. նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկման, իր կողմնակիցներին դրդել է գրոհել Կապիտոլիումը։
ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ արգելվում է դաշնային պաշտոններ զբաղեցնել նրանց, ովքեր «մասնակցել են ապստամբության»: