Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ անօդաչուն հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի գրասենյակին: Անվտանգության ծառայության երկու աղբյուր հայտնել են, որ հարվածի նպատակը ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների և լիբանանյան սուննի իսլամիստական «Ջամաա Իսլամիա. խմբավորման միջև հանդիպումն էր, որի հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ չորս պաղեստինցի և երեք լիբանանցի:
Այս հարվածը նշանավորում է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի առաջին նպատակային սպանությունը Պաղեստինի տարածքներից դուրս՝ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան խմբավորման կողմից իսրայելական տարածքի վրա հարձակումից հետո:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավոր խորհրդական Մարկ Ռեգևը MSNBC-ին ասել է, որ Իսրայելը պատասխանատվություն չի ստանձնել այս հարձակման համար, սակայն «ով էլ դա արած լինի, պետք է պարզ լինի. դա հարձակում չէր լիբանանյան պետության վրա»:
«Բայց ով էլ դա արեց, պետք է պարզ լինի, որ սա հարձակում չէր լիբանանյան պետության վրա: Դա հարձակում չէր նույնիսկ «Հեզբոլլահի»՝ ահաբեկչական կազմակերպության վրա: Ով դա արել է, վիրահատական հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը»,- ասել է Ռեգևը։
Նշենք, որ սպանված Արուրին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալն էր և կազմակերպության «Կասամի բրիգադներ» ռազմական թևի հիմնադիրը։