Հարվարդի համալսարանի ռեկտորը հրաժարական է տվել գրագողության մեղադրանքների և ուսանողության շրջանում հակասեմիտիզմի հետ կապված բռնկումների ֆոնին:
Քլոդին Գեյը՝ ամերիկյան հեղինակավոր բուհի ռեկտորի պաշտոնում առաջին սևամորթ կինը, վերջին ամիսներին հատնվել է քննադատության տարափի տակ։
Դեկտեմբերին նա և իր գործընկերները Փենսիլվանիայի համալսարանից և Մասաչուսեթսի տեխնիկական ինստիտուտից ելույթ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ, որոնց ընթացքում քննարկվել են ուսանողների շրջանում հրեաների ցեղասպանության վերաբերյալ հաճախակի դարձած կոչերը:
Նախագահներից ոչ մեկը հստակ պատասխան չի տվել հարցերին՝ ըստ էության խուսափելով հակասեմականության դրսևորումները դատապարտելուց։ Սենատորները պահանջել են ուսումնական հաստատությունների ղեկավարությանը լքել իրենց պաշտոնները։ Ինչը հետագայում արել է Փենսիլվանիայի համալսարանի ղեկավար Էլիզաբեթ Մեգիլը, որին միացել է նաև Քլոդին Գեյը՝ հետագայում ներողություն խնդրելով Կոնգրեսում երկիմաստ հայտարարությունների համար համար:
Statement from President Gay: There are some who have confused a right to free expression with the idea that Harvard will condone calls for violence against Jewish students. Let me be clear: Calls for violence or genocide against the Jewish community, or any religious or ethnic…
— Harvard University (@Harvard) December 6, 2023