4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ՝ Իսիկավա պրեֆեկտուրայի մոտ, որտեղ ավելի վաղ մի շարք հզոր երկրաշարժեր էին տեղի ունեցել, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է Անամիզու քաղաքից 43 կմ հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է ավելի քան 8 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
Երկուշաբթի կեսօրին Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում հզոր երկրաշարժեր էին տեղի ունեցել։ Նրանց տրվել է «Երկրաշարժ Նոտո թերակղզում» անվանումը։ Դրանցից ամենահզորների ուժգնությունը կազմել էր 7,6 մագնիտուդ։ Երկրաշարժերից հետո Ճապոնիայի արևմտյան ափի որոշ շրջաններում ցունամիի վտանգ էր հայտարարվել, սակայն ավելի ուշ նախազգուշացումներւ չեղարկվել էին։
Ստորգետնյա ցնցումները հանգեցրել են տների ավերման և արագընթաց գնացքների շարժի դադարեցման՝ ավելի քան 32 հազար տների էլեկտրաէներգիայի անջատման։ Վերջին տեղեկություններով՝ Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 57-ի։