Միջազգային

Զելենսկին և Սունակը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման հարցը

Զելենսկին և Սունակը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։

«Թեմաներից մեկը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումն է եղել։ Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում, հիմնականում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությունը, Ուկրաինայի զինված ուժերի հեռահար կարողությունների հետագա ամրապնդումը և զինամթերքի հրատապ կարիքների բավարարումը։

Զելենսկին Սունակին տեղեկացրել է նաև Ուկրաինայի դեմ ռուսական վերջին զանգվածային ավիահարվածների մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական