Միջազգային

150 հումանիտար բեռնատար է մտել Գազա

150 հումանիտար բեռնատար է մտել Գազա

Նախօրեին Գազայի գոտի է մուտք գործել ընդհանուր առմամբ 163 բեռնատար մարդասիրական օգնություն։ Հաղորդվում է, որ այդ բեռնատարներից 87-ը զննվել են Նիցանում և տեղափոխվել Գազայի հատված Եգիպտոսի Ռաֆահ հսկիչ անցակետով, իսկ մնացած 76-ը զննվել և հետագայում տեղափոխվել են Քերեմ Շալոմ հսկիչ անցակետով:

Բեռնատարների կեսից ավելին սննդամթերք է տեղափոխել։ Այլ երթուղիներով Գազա են հասցվել ջուր, դեղորայք և ապաստարանների սարքավորումներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական