Միջազգային

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի

Ճապոնական լրատվամիջոցները, հղում անելով Իշիկավա պրեֆեկտուրայի իշխանություններին, հայտնում են երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մինչև 30-ի հասցնելու մասին, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Նշվում է նաև, որ մարդիկ կարող են գտնվել ավելի քան 50 փլուզված շինությունների փլատակների տակ: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին:

7,6 մագնիտուդով երկրաշարժը Իշիկավա պրեֆեկտուրայում էպիկենտրոնով՝ տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Առաջին ցնցմանը հաջորդել է ավելի քան 80 հետցնցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական