Միջազգային

Ճապոնիայում շուրջ 60 երկրաշարժերից վնասվել է 100-ից ավելի շենք, բռնկվել են հրդեհներ

Ճապոնիայում շուրջ 60 երկրաշարժերից վնասվել է 100-ից ավելի շենք, բռնկվել են հրդեհներ

Հունվարի 1-ին Ճապոնիայում տեղի է ունեցել շուրջ 60 երկրաշարժ։ Երկրաշարժերի հետևանքով վնասվել են շենքեր, բռնկվել են խոշոր հրդեհներ, հայտնի է 2 զոհի մասին։ Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած մի քանի ուժեղ երկրաշարժերից հետո ավելի քան 100 շենք է վնասվել։ Իսկ Վաջիմա քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մարմանը մի քանի հրշեջ բրիգադ է ներգրավված։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական