Միջազգային

Դանիայի թագուհին կհրաժարվի գահից

Դանիայի թագուհին կհրաժարվի գահից

Դանիայի թագուհի Մարգարետ II-ը հայտարարել է, որ 2024թ. հունվարի 14-ին կհրաժարվի գահից և այն կփոխանցի իր որդուն՝ արքայազն Ֆրեդերիկին:

83-ամյա Մարգարետը թագավորել է 52 տարի և եղել է Եվրոպայի միակ կառավարող թագուհին Եղիսաբեթ II-ի մահից հետո:

Նա անակնկալ հայտարարություն է արել դանիական հեռուստատեսությամբ հեռարձակվող ուղերձի ժամանակ՝ պատճառաբանելով իր տարիքը և առողջական խնդիրները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական