Ճապոնիայում մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ մինչև 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Իշիկավա և Նիիգատա պրեֆեկտուրաների տարածքում։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, սակայն երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի վտանգ՝ ալիքների բարձրությունը կարող է հասնել 5 մետրի։ Տեղի բնակիչներին հորդորում են անհապաղ լքել ափամերձ տարածքը։
Օդերևութաբանները հայտնել են, որ երկրաշարժերից հետո մինչև 5 մետր բարձրությամբ ցունամիի ալիքները հասել են Ճապոնիայի արևմտյան ափի շրջաններ, կանգնեցվել են բոլոր արագընթաց գնացքները։