Միջազգային

Վլադիմիր Պուտինն ամանորյա ուղերձ է հղել ռուսաստանցիներին

Վլադիմիր Պուտինն ամանորյա ուղերձ է հղել ռուսաստանցիներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա ուղերձ է հղել ռուսաստանցիներին:

Նա հիշեցրել է, որ անցնող 2023 թվականին Ռուսաստանը հաստատակամորեն պաշտպանել է ազգային շահերը, իր ազատությունն ու անվտանգությունը։  

Իսկ գլխավորը, որը միավորել և միավորում է ռուսներին, ըստ երկրի նախագահի, հայրենիքի ճակատագիրն է և այն պատմական փուլի բարձրագույն նշանակության խորը ըմբռնումը, որով անցնում է Ռուսաստանը։ 

«Ռուսաստանի ճակատագիրը մենք ենք, մենք մեկ մեծ ընտանիք ենք, և կապահովենք  զարգացում»,- ասել է Պուտինը իր ուղերձում: 

Պուտինը խոսել է Կրեմլի ֆոնին, ուղերձը տևել է մոտ 4 րոպե։ Առաջինը այն տեսել են Կամչատկայի բնակիչները, ովքեր արդեն նշել են Նոր տարին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական