ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդին, որը ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու զարմիկն է, առաջարադրվել է ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու։ Քենեդին X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել կոչ անելով աջակցել ԼՂ հայերի իրավունքներին և անվտանգությանը տարածաշրջանում։
«Մեկ այլ պատերազմ կանխելու և ազատության ու ժողովրդավարության սկզբունքները պաշտպանելու համար ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի տարածաշրջանային աջակցությունը հայերի ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունքին և հանդես գա արցախահայության անվտանգ վերադարձի օգտին իրենց պատմական հայրենիք», - նշել է Քենեդին։