Միջազգային

Ռուսաստանը պատրաստ է 5 տարի պատերազմել Ուկրաինայում. Nikkei

Ռուսաստանը պատրաստ է 5 տարի պատերազմել Ուկրաինայում. Nikkei

2023 թվականի մարտին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ ղեկավարին ասել էր, որ Ռուսաստանը մտադիր է առնվազն 5 տարի կռվել Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է ճապոնական Nikkei պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Իր հայտարարությամբ Պուտինը փորձել է հավաստիացնել Չինաստանին, որ ձգձգվող պատերազմը ձեռնտու է Ռուսաստանին, և, ի վերջո, Մոսկվան դրանից հաղթող դուրս կգա՝ չնայած այն հանգամանքին, որ այդ պահին իրավիճակը իր օգտին չէ․ գրում է Nikkei-ը:

Ելնելով այս խոսքերից՝ պարբերականը եզրակացնում է, որ պետք չէ հավատալ հրադադարի շուրջ բանակցություններին պատրաստ լինելու մասին  Պուտինի դիվանագիտական ազդանշաններին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական