Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր
«Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության արդի հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում փոխգործակցության զարգացմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։