Միջազգային

«Մեր ԱԳ նախարարները կարող են հանդիպել սահմանին». Բայրամով

«Մեր ԱԳ նախարարները կարող են հանդիպել սահմանին». Բայրամով

Տարեվերջյան ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին․

«Սկզբունքորեն, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ու պատվիրակությունները կարող են հանդիպել պետական սահմանին, եթե դա որևէ յուրահատկություն չի ստեղծում: Նման առաջարկ հնչեցվել է մեր կողմից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում և Հայաստանում նման հանդիպումներ անցկացնելու հեռանկարին, երբ ժամանակը գա, ապա ինչու՞ ոչ։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ մենք դա կտեսնենք»,-նշել է Բայրամովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական