Միջազգային

Լավրովը Երևանին մեղադրել է արտաքին քաղաքական գիծը վերաձևակերպելու փորձերի մեջ

Լավրովը Երևանին մեղադրել է արտաքին քաղաքական գիծը վերաձևակերպելու փորձերի մեջ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ–ռուսական հարաբերություններին։

«Ցավոք, պաշտոնական Երևանը, տեղի տալով արևմտամետների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը։ Մոսկվայի հետ ժամանակի ընթացքում փորձված դաշնակցային կապը փոխում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների դիմաց»,– ասել է նա։ 

«Արդարացնելու համար ռազմավարական շրջադարձը, հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար փորձում են մեղադրել Ռուսաստանին։ Մենք բազմիցս հրապարակավ խոսել ենք ռուսական մտահոգությունների մասին. իմաստ չունի հիմա կրկին թվարկել հայկական իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,– ասել է նա։

Միաժամանակ, Լավրովը նշել է․ «Հայաստանը մեզ համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում։ Համոզված ենք, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կհաղթահարվեն քաղաքական կամքի առկայության դեպքում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական