Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր «խորը մտահոգությունն» է հայտնել քաղաքացիական բնակչության շրջանում մեծ զոհերի և Գազայի քաղաքացիական բնակչության առջև ծառացած բացարձակ արտակարգ հումանիտար իրավիճակի կապակցությամբ:
Չորեքշաբթի կայացած հեռախոսազրույցի մասին Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ Մակրոնը Նեթանյահուին ասել է Իսրայելի կողմից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու հրատապ անհրաժեշտության և Գազայի բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հրատապության մասին: