Պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը չորեքշաբթի օրը հերքել է Իրանի զինված ուժերի հայտարարությունն այն մասին, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա իր հարձակումը կատարվել է՝ ի պատասխան մոտ չորս տարի առաջ իրանցի բարձրաստիճան հրամանատարի սպանության:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Ռամադան Շարիֆը չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա պատասխանն էր 2020 թվականին «Քուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, որը զոհվեց ԱՄՆ-ի ավիահարվածի արդյունքում։