Միջազգային

Ճապոնիայում կարող է վերագործարկվել աշխարհի ամենամեծ ԱԷԿ-ը

Ճապոնիայում կարող է վերագործարկվել աշխարհի ամենամեծ ԱԷԿ-ը

Ճապոնիայի ատոմային էներգիայի վերահսկողության կոմիտեն հանել է աշխարհում խոշորագույն «Կասիվաձակի-Կարիվա» ԱԷԿ-ի վերագործարկման արգելքը: Այդ մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին:

Ատոմային էներգիայի վերահսկողության կոմիտեն երկու տարի և ութ ամիս առաջ արգելեց «Կասիվաձակի-Կարիվա» ատոմակայանում միջուկային նյութերի տեղափոխումը, ինչը փաստորեն նշանակում էր դրա աշխատանքի արգելք՝ անվտանգության անբավարար միջոցառումների պատճառով, առաջին հերթին՝ հակաահաբեկչական։ Չնայած արգելքի վերացմանը՝ կայանի օպերատորը դեռ պետք է համոզի տեղական իշխանություններին և բնակիչներին այն վերագործարկելու անհրաժեշտության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական