Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը X-ի իր էջում գրել է, որ Կովկասում խաղաղություն, կայունություն, հանգստություն և զարգացում հնարավոր կլինի տարածաշրջանի երկրների և նրա հարևանների մասնակցության շնորհիվ։
«Հայաստան կատարած այցի ընթացքում ես հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Գրիգորյանի հետ և քննարկեցի Հարավային Կովկասի վերջին զարգացումները, տարածաշրջանումկայուն խաղաղության հասնելու ուղիները և։ երկկողմ հարաբերությունների ընթացքը։
Այդ կապակցությամբ երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հետ զրույցում քննարկվել է տարածաշրջանային «3+3» մեխանիզմի շրջանակներում վեճերի լուծման վերջին կարգավիճակը»,- ասել է Աբդոլլահիանը։
Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության ընդլայնումը հստակ հորիզոններ կստեղծի Թեհրանի և Երևանի միջև գործարար հարաբերությունների զարգացման համար։
در جریان سفر به ارمنستان با آقای نیکول پاشینیان، نخست وزیر@NikolPashinyan و آقای آرارات میرزویان، وزیر امور خارجه این کشور @AraratMirzoyan و آقای گریگوریان مشاور امنیت ملی دیدار داشتم و در خصوص آخرین تحولات قفقاز جنوبی، راههای دستیابی به صلح پایدار در منطقه و روند مناسبات… pic.twitter.com/sIOFLlj5gN
— H.Amirabdollahian امیرعبداللهیان (@Amirabdolahian) December 27, 2023