Միջազգային

«Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից». Զախարովա

«Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից». Զախարովա

«ԵԱՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանի փոխգործակցությունը հայկական կողմի հետ կառուցված է պրագմատիկ և փոխշահավետ հիմքի վրա։ Տարեցտարի Հայաստանում գրանցվում է տնտեսական ցուցանիշների տեմպի ավելացում»․ այս մասին հերթական բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք, որ Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում միությանն իր մասնակցությունից։ Չնայած հանրապետության ներկայացուցիչների որոշ ոչ միանշանակ հայտարարություններին՝ մենք և մեր հայ գործընկերները, ինչպես և ԵԱՏՄ մյուս անդամ երկրները, կառուցում ենք կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն»,- հայտարարել է Զախարովան։

Զախարովան մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ Հայաստանը կենտրոնացած է ԵԱՏՄ-ի շրջանակներում առաջադրանքների միջնաժամկետ և երկարաժամկետ իրականացման վրա.

«Մենք աջակցում ենք մեր գործընկերների՝ հենց այսպիսի տրամադրվածությանը, հանուն եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի»,- ավելացրել է Զախարովան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական