Միջազգային

Շվեդիան մեկ քայլով էլ է մոտեցել ՆԱՏՕ-ին

Շվեդիան մեկ քայլով էլ է մոտեցել ՆԱՏՕ-ին

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին համաձայնություն է տվել՝ Շվեդիային ևս մեկ քայլով մոտեցնելով այդ նպատակին:

Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունն այժմ պետք է հաստատվի Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեայի կողմից: Հստակ ամսաթիվ դեռ հայտնի չէ։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ողջունում է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քվեարկությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման համար և կոչ անում Թուրքիային և Հունգարիային՝ ռատիֆիկացնել այն։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական