Միջազգային

«Ռուս-հնդկական համատեղ զինարտադրությունը զարգանում է». Լավրով

«Ռուս-հնդկական համատեղ զինարտադրությունը զարգանում է». Լավրով

«Ռուսաստանի և Հնդկաստանի ռազմատեխնիկական համագործակցության, այդ թվում՝ սպառազինությունների համատեղ արտադրության մեջ որոշակի առաջընթաց է նկատվում»․ չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները, ներառյալ՝ ժամանակակից սպառազինությունների համատեղ արտադրությունը։ Այստեղ նույնպես կա կոնկրետ առաջընթաց։ Այդ ուղղությամբ մեր փոխգործակցությունը ևս ռազմավարական բնույթ է կրում։ Դրա խորացումը համապատասխանում է մեր պետությունների ազգային շահերին», - ասել է նա՝ ամփոփելով Մոսկվայում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման արդյունքները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական