Միջազգային

ԵՄ-ում գտել են՝ ինչպես 20 մլրդ եվրո օգնություն փոխանցել Ուկրաինային

ԵՄ-ում գտել են՝ ինչպես 20 մլրդ եվրո օգնություն փոխանցել Ուկրաինային

ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները որպես Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու քառամյա ծրագրի այլընտրանք դիտարկում են պարտքի կառուցվածքի կիրառմամբ Կիևին 20 մլրդ եվրո տրամադրելու տարբերակը․ հայտնում է Financial Times-ը: «Այդ սխեման ենթադրում է անդամ պետությունների կողմից ԵՄ բյուջեին երաշխիքների տրամադրում, ինչը թույլ կտա Եվրահանձնաժողովին հաջորդ տարի Կիևի համար կապիտալի շուկաներում մինչև 20 մլրդ եվրո փոխառություն վերցնել»,-գրում է պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները: 

Նրանց գնահատմամբ՝ ֆինանսավորման այս մոդելը «ժողովրդականություն է ձեռք բերել՝ որպես աջակցություն ցուցաբերելու առավել գործնական միջոց», այն դեպքում, եթե Հունգարիան հրաժարվի իր վետոն հանել փետրվարի 1-ին նախատեսված գագաթնաժողովում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական