Միջազգային

Իրանի ԿԲ ղեկավարը մեկնել է Մոսկվա

Իրանի ԿԲ ղեկավարը մեկնել է Մոսկվա

Իրանի կենտրոնական բանկի նախագահ Մոհամմադ Ռեզա Ֆարզինը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։

Ֆարզինը նախատեսում է հանդիպում անցկացնել ՌԴ կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ: Գործակալության տեղեկություններով՝ բանակցությունների գլխավոր թեման կդառնա ֆինանսաբանկային ոլորտում համագործակցության ակտիվացումը և երկու գերատեսչությունների միջև հարաբերությունների ամրապնդումը՝ երկուշաբթի Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում: Իրանական պատվիրակության կազմում են նաև երկու ազգային բանկերի տնօրեններ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական