Տարբեր ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ Եգիպտոսը կիրակի առաջարկել է եռաստիճան ծրագիր՝ դադարեցնելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող պատերազմը, սակայն պարզ չէ, թե ինչպես այն կընկալեն հակամարտող կողմերը:
Ծրագրի առաջին փուլում Իսրայելը, ինչպես սպասվում է, մեկ-երկու շաբաթով կդադարեցնի իր ռազմական գործողությունները, որպեսզի ՀԱՄԱՍ-ը ազատ արձակի 40 պատանդի, այդ թվում՝ կանանց եւ ծերերին:
Երկրորդ փուլը ներառում է Իսրայելի կողմից պահվող ՀԱՄԱՍ-ի զինյալների մարմինները ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդների մարմինների հետ փոխանակելու մասին համաձայնագիր:
Երրորդ փուլը ներառում է «բոլորը բոլորի համար» գործարքը, ինչը նշանակում է, որ Իսրայելը 6000 պաղեստինցի բանտարկյալ կվերադարձնի իսրայելցի պատանդների դիմաց, ներառյալ այն զինվորներին, որոնց ՀԱՄԱՍ-ը գերության մեջ է պահում:
Անցած շաբաթ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ պաղեստինյան խմբավորումները չեն համաձայնի գերիների փոխանակման շուրջ որևէ բանակցությունների, քանի դեռ Իսրայելը չի ավարտել իր ռազմական գործողությունը Գազայում: